Իսկ Դի Կապրիոն ինսթագրամում չի հետեւում Ռոնալդուին․ եւ ոչ միայն նա

12:06   23 փետրվարի, 2020

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Կրիշտիանու Ռոնալդուն ռեկորդակիր է Instagram–ի հետեւորդների թվով (204 միլիոն): Կրիշն ինքը հետեւում է միայն 439 աքաունթի, որոնցից 424-ը նրան հետեւում։ Իսկ 15 մարդ դա չի արել։ Եկեք պարզենք, թե ովքեր են այդ մարդիկ։

Սթիվեն Ամելլ (@stephenamell) – 6,2 մլն հետեւորդ

Կանադացի դերասան, որը հայտնի է «Նետ» հեռուստասերիալում կերտած Օլիվեր Քուինի դերով եւ «Նինջա կրիաները» ֆիլմի դերով:

Դասթին Պորե (@dustinpoirier) 1,3 մլն հետեւորդ

Խառը ոճի ամերիկացի մարտիկ, թեթեւ քաշային կարգի ներկայացուցիչ: Պրոֆեսիոնալ մակարդակով հանդես է գալիս 2009 թվականից, հայտնի է UFC-ի եւ WEC-ի մրցաշարերին մասնակցելու համար:

Լեոնարդո Դի Կապրիո (@leonardodicaprio) – 40,9 մլն հետեւորդ

Լեգենդար ամերիկացի դերասան։ «Օսկար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի դափնեկիր, BAFTA մրցանակի դափնեկիր, բնապահպանության ակտիվ մարտիկ:

Քայլի Ջեններ (@kyliejenner) – 163 մլն հետեւորդ

Ամերիկացի մոդել, բիզնեսմեն: «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստատեսային ռեալիթի-շոուի մասնակից, Kylie Cosmetics ընկերության հիմնադիրն ու տիրուհին 21 տարեկանում դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատերը՝ գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը։

Արիանա Գրանդե (@arianagrande) – 175 հետեւորդ

Ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր: Պրոֆեսիոնալ կարիերան շոու բիզնեսում սկսել է 2008 թվականին։

Քենդալ Ջեններ (@kendalljenner) – 123 մլն հետեւորդ

Ամերիկացի սուպերմոդել, «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից։

Սելենա Գոմես (@selenagomez) – 168 մլն հետեւորդ

Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի: Ստացել է Kids' Choice Awards եւ ALMA Award մրցանակներ:

Ֆլոյդ Մեյվեզեր (@floydmayweather) – 23 մլն հետեւորդ

Ամերիկացի անպարտելի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը հանդես է եկել կիսամիջին քաշային կարգում: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Ջեսիկա Ալբա (@jessicaalba) – 17,3 մլն հետեւորդ

Ամերիկացի դերասանուհի։ Հայտնի է դարձել «Մութ հրեշտակ» հեռուստասերիալում գլխավոր դերի շնորհիվ։  Զրոյի մեջ սկսել է նկարահանվել հոլիվուդյան ֆիլմերում եւ ճանաչում ստացել։

Կառա Դելեվին (@caradelevingne) – 44,3 մլն հետեւորդ

Բրիտանական մոդել եւ դերասանուհի: Vogue ամսագրի ամերիկյան տարբերակի կարծիքով՝ «նորաձեւության ինդուստրիայի մինչեւ 45 տարեկան նորաձեւ մարդկանցից մեկը»: Բրիտանական Evening Standard-ի 2011 թվականի «1000 ամենաազդեցիկ դեմքեր» վարկանիշում գտնվում է «ամենահեղինակավոր անձանց» կատեգորիայում:

Էմիլի Ռատակովսկի (@emrata) – 25,5 մլն հետեւորդ

Ամերիկյան մոդել եւ դերասանուհի: Հայտնի է դարձել 2013 թվականից հետո, երբ նկարահանվել է Ռոբին Տիկի Blurred Lines երգի տեսահոլովակում։

Հոլլի Հոլմ (@hollyholm) – 2 մլն հետեւորդ

Բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն եւ UFC-ի նախկին չեմպիոն: Ստեղծել է փրոմոուշենի պատմության գլխավոր ափսետներից մեկը՝ նոկաուտի ենթարկելով Ռոնդա Ռաուզիին։

Նեյթ Դիաս (@natediaz209) – 4,3 մլն հետեւորդ

Առաջին մարդն է, որը հաղթել է Քոնորին UFC-ում։

Միշա Տեյտ (@mieshatate) – 2 մլն հետեւորդ

UFC-ի նախկին չեմպիոնը, որը տիտղոսը խլել է հենց Հոլմից։ 

Սիարա (@ciara) – 24,6 մլն հետեւորդ

Ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, պրոդյուսեր, պարուհի, դերասանուհի, մոդել:

 

 

Աղբյուրը՝ Sports.ru

Լուսանկարները՝ Instagram, GettyImages, Gene Blevins/ZUMAPRESS.com



© NEWS.am STYLE