«Կանացի»․ Լիլուն ոճային կերպարում

13:41   22 փետրվարի, 2020

Լոսանջելեսաբնակ երգչուհի Լիլուն շարունակում է իր հետեւորդ-երկրպագուներին ուրախացնել իր նոր լուսանկարներով, ամուսնու հետ ջերմ հարաբերություններով, որդու առօրյայով: Երգչուհին սոցցանցերում լինելով շատ ակտիվ Instagram-ի իր էջում հերթական լուսանկարն է հրապարակել:

Հրապարակված կադրում Լիլուն ներկայացել է ոճային կերպարում․ նա կրում է կանաչ երանգի վերնաշապիկ, սեւ կիսաշրջազգեստ, նույն երանգի բարձրակրունկներ։ Երգչուհին հավաքել է վարսերը, ընդգծված շպար ընտրել։ Հրապարակմանը կից Լիլուն գրառում չի կատարել։ «Գեղեցկուհի», «Կանացի», «Շատ գեղեցիկ ու շատ սեքսուալ», - նման հիացական մեկնաբանություններ են գրել նրա երկրպագուներն ու հետեւորդները։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր որդու եւ ամուսնու հետ։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ «02.20.2020»,- հրապարակումն այսպես էր մեկնաբանել երգչուհին՝ մի քանի հեշթեգ օգտագործելով՝ «ընտանիք», «որդի», «սեր»։



© NEWS.am STYLE