Ո՞վ է երկմտում ոճափոխության շուրջ, եւ ո՞ւմ սիրելին է «մահու չափ» սիրում իրեն. Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո/վիդեո)

14:04   22 փետրվարի, 2020

Այսօր շաբաթ է, ինչը նշանակում է եկել է ճիշտ ժամանակն ամփոփելու այն բոլոր հետաքրքիր հրապարակումները, որոնք այս շաբաթ տեղ են գտել հայտնիների ինստագրամյան էջերում:

Իսկ նրանք շարունակում են ջերմություն եւ սեր տարածել...

Անահիտ Սիմոնյանն, օրինակ, ընտանեկան ջերմ կադրով է կիսվել, որում պատկերված են որդին եւ հայրը:

Սիլվա Հակոբյանն էլ հրապարակել է դստեր եւ քրոջ՝ հայտնի երգահան Մանե Հակոբյանի լուսանկարը:

Սննդաբան Լիլիթ Բասյանը շարունակում է հետեւորդների հետ կիսվել իր եւ որդու լուսանկարներով, որոնց կից Լիլիթը, սովորաբար, անկեծ գրառումներ է կատարում՝ որդու հանդեպ իր մեծ սիրո մասին:

«Ալեքսի սերն ինձ թեւեր ու նրբության զգացում է տալիս: Ես վստահ եմ, երբ տղաս մեծանա, կարող է երջանկացնել ցանկացած կնոջ: Ալեքս, դու իմ արեւն ես, միշտ ջերմացրու ինձ»,-նոր հրապարակմանը կից գրել է նա:

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը հաճախ չի սիրում կիսվել իր անձնականով, սակայն օրերս «Սիրուն Սոնան» բացառություն է արել՝ հրապարակելով իր եւ ամուսնու՝ ռեժիսոր Վահե Սայանի սիրառատ լուսանկարը՝ «Սերը գեղեցիկ է»,-գրառմամբ:

Ամենասկանդալային Լիլի Մորտոն արդեն երկար ժամանակ է, ինչ վայելում է սերը: Դա նկատելի է նաեւ շիկահերի վերջին հրապարակումներում, որոնցում նա հիմնականում սիրելիի հետ է: Իր հրապարակած հերթական տեսանյութում Լիլին ցույց է տալիս ընտրյալի հետ ջերմ գրկախառնությունը, իսկ վերջինն էլ տեսախցիկի առաջ խոստովանում է՝ «Մի օր նրան սպանելու եմ, պարզապես նրա համար, որ նա կա»:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official)

Մինչ վերը նշված հայտնիները կիսվում էին իրենց սիրաշատ կադրերով, դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հետաքրքիր լուսանկար է հրապարակել, որում միշտ ժպտերես Մարիամը դեմքի լուրջ արտահայտությամբ է: Դերասանուրհին ինքն էլ հումորով է մոտեցել իր հրապարակմանը՝ դրան կից գրելով. «Այս մուննաթ դեմքը գուշակիր ի՞նչ է ուզում»:

Դե, ինչպես ամեն շաբաթ, այս շաբաթ էլ եղան հայտնիներ, որոնք առանձնացան ոճային կերպարներով:

Նրանցից մեկը նորաթուխ մայրիկ Մարտան է: Երգչուհին միշտ աչքի է ընկել յուրահատուկ ոճով: Նոր հրապարակման մեջ էլ Մարտան նորաոճ հագուստ եւ գույներ է ընտրել՝ նա զոլավոր վերնաշապիկ է կրում, որի հետ համադրել է նույն գույնի գլխազարդը:

Իսկ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Արմինկան նոր վարսահարդարում է ընտրել: Երգչուհին որոշել է մազափունջ կտրել: Լուսանկարին կից Արմինկան խոստովանել է՝ «Երբ երկար մտածում ես՝ անել, թե չանել, վերջապես անում ես, ու հետո մտածում՝ իսկ արժե՞ր անել»:



© NEWS.am STYLE