HBO-ն հայտնել է «Ընկերներ» սերիալի նոր դրվագի թողարկման մասին

16:17   22 փետրվարի, 2020

«Ընկերներ» սերիալի նոր էպիզոդը կթողարկվի 2020 թվականի մայիսին, հաղորդում է Warner Media կայքը:

Սերիայում նկարահանվելու են սերիալի բոլոր աստղերը՝ Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Կուդրոուն, Մեթյու Փերին, Մեթ Լեբլանը եւ Դեւիդ Շվիմերը: Նոր դրվագի ռեժիսորը Բեն Ուինսթոնն է։

Դրվագը հասանելի կլինի HBO Max սթրիմինգային հարթակում։

«Ընկերները» ամերիկյան կատակերգական սերիալ է՝ Մանհեթենում վեց ընկերների կյանքի մասին։ Շարքը թողարկվել է 1994թ․-ից մինչեւ 2004թվականը:

Ընդհանուր առմամբ նկարահանվել է 10 եթերաշրջան՝ ընդհանուր առմամբ 236 դրվագ։ Սերիալն ու դերասաններն արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ վեց «Էմմի» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների:

Աղբյուրը՝ Ria.ru



© NEWS.am STYLE