Սիրուշոն ներկայացել է ոճային ու հմայիչ կերպարում

17:47   22 փետրվարի, 2020

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Իր Instagram-ում սիրված երգչուհին նոր լուսանկար է հրապարակել, որում միկրոբլոգի իր հետեւորդների ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Նա կրում է սպիտակ շապիկ, սեւ կոմբինեզով, սեւ-սպիտակ երանգների պանամա, իսկ կերպարն ամբողջացնում է ոճային արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչեւհին անգլերեն լեզվով նա գրել է․ «Այստեղ ինչ-որ մեկն օգտագործում է TikTok», ինչին երկրպագուներն ակտիվ պատասխանել են իրենց սիրելի արտիստին։

Օրեր առաջ հրապարակված կադրում երգչուհին ամուսնու՝ Լեւոն Քոչարյանի հետ էր։ Հրապարակմանը կից Սիրուշոն գրել էր․ «Միասին»։ Անմասն չէին մնացել նաեւ երգչուհու երկրպագուները, որոնք լուսանկարներին կից մեկնաբանությունների հատվածում բազում դրական գրառումներ էին կատարել։



© NEWS.am STYLE