Սլացիկ կազմվածք, գրավիչ կեցվածք․ Էլեն Ասատրյանի նոր լուսանկարը

19:36   22 փետրվարի, 2020

Հանրությանը սերիալներից հայտնի դարձած երիտասարդ դերասանուհի, հանդիսավար Էլեն Ասատրյանն Instagram-ի իր էջի հետեւորդներին հաճախ ուրախացնում է նոր ու գայթակղիչ լուսանկարներով, իր ոճային, ինչու չէ նաեւ համարձակ կերպարներով: Բազմաթիվ լուսանկարներ ենք հանդիպում նաեւ դերասանուհու ճամփորդություններից ու հանգստից։

Էլեն Ասատրյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Դերասանուհին արձակված վարսերով է եւ վառ շպարով․ արտահայտիչ ու ընդգծված աչքեր, նուրբ շրթունքներ։ Էլենը կրում է սեւ հանդերձանք։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել է․ «Անհավատալի է, բայց փաստ՝ երկար վարսերս ընդհանրապես չեմ կարոտում»:

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էլեն Ասատրյան վառ շպարով էր, կրում էր խորը դեկոլտեով սեւ զգեստ։ Հրապարակմանը կից նա մեկնաբանություն չէր կատարել։



© NEWS.am STYLE