Նաիրա Մովսիսյանի նուրբ կերպարը

20:39   22 փետրվարի, 2020

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում օրվա ընթացքում մի քանի անգամ թարմեցնում է իր գեղեցիկ սելֆիները, հրապուրիչ լուսանկարները: Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինդորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է նուրբ կերպարում։ Նա կրում է սեւ վերնաշապիկ, ընտրել է նուրբ շպար։ Նաիրան հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ դերասանուհին միկրոբլոգի իր էջում տոնական ֆոտոշարքից լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացրել էր ամանորյա շքեղ կերպարում։ Նա կրում էր խորը դեկոլտեով կարմիր երեկոյան զգեստ։ Նաիրան վառ շպարով էր․ ընդգծված աչքեր, մեղմ շրթունքներ։



© NEWS.am STYLE