Վառ շպար, գանգուր վարսեր․ Իվետա Մուկուչյանը հրապուրիչ կերպարում

21:51   22 փետրվարի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որում վառ ու բեմական կերպարում է։

Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում երգչուհին վառ շպարով է․ ընդգծված աչքեր, շուրթեր, այտոսկրեր։ Վարսերն արձակված են։ Կադրին կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իվետան վառ կերպարում էր։ Նա կարմիր հագուստ էր կրում, հետաքրքիր զուգագուլպա եւ կարմիր երկարաճիտ կոշիկներ։ Երգչուհին արձակել էր մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ թեւնոց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը։ «Խոսիր քիչ… Լսիր շատ… Կսկսես աշխարհն ավելի լավ հասկանալ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE