Ոճային ու նորաձեւ զգեստ․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

23:07   22 փետրվարի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո ջնջվում է) հրապարակված լուսանկարում Դիանան սեւ զգեստ է կրում, որի մի հատվածը զարդարված է հետաքրքիր նախշերով։ Այն շատ գեղեցիկ ընդգծել է նրա կազմվածքը։ Սցենարիտսն արձակել է մազերը, վառ շպար է ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրերս հրապարակված կադրերում Դիանան պատկերված էր ավտոմեքենայում։ Նա սեւ վերարկու էր կրում եւ արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ շպարը։ «Խցանման արդյունքը»,- հրապարակումն այսպես էր մակագրել Դիանան։



© NEWS.am STYLE