Ռատակովսկին իր ոճի մեջ է․ մոդելը նորաձեւության ցուցադրությանը ներկայացել է խորը դեկոլտեով զգեստով

11:14   23 փետրվարի, 2020

Ամերիկացի մոդել Էմիլի Ռատակովսկին ֆուռոր է արել Միլանում նորաձեւության շաբաթվա ընթացքում: Իտալացի մոդելավորող Դոնատելլա Վերսաչեի ցուցադրությանն աստղը հայտնվել է սադրիչ դեկոլտեով կարմիր բաճկոն-զգեստով։ Նրա սեքսուալ կերպարը համալրել են բարձրակրունկ կոշիկները։ Instagram-ում հրապարակված տեսանյութում մոդելը քայլում է ցնցող հանդերձանքով։

Մի քանի ժամվա ընթացքում հոլովակը դիտել է գրեթե 5 միլիոն բաժանորդ: Աստղի կախարդող կերպարն անտարբեր չի թողել հազարավոր հետեւորդների, որոնք դերասանուհուն հիացական հաճոյախոսություններ են շռայլել։

«Հոյակապ է», «Կարմիրը շատ է սազում», «Գեղեցկուհի», «Ինչպիսի կին», — գրել են հետեւորդները:



© NEWS.am STYLE