«Սոբչակն իր հոգին թողել է ամուսնական սգակառքում»․ Լյուբով Ուսպենսկայա

13:14   23 փետրվարի, 2020

65-ամյա Լյուբով Ուսպենսկայան դարձել է 38-ամյա Քսենյա Սոբչակի շոուի հերոսուհին։ Քննարկման առիթ է դարձել երգչուհու դստեր՝ 30-ամյա Տատյանա Պլակսինայի հետ կապված սկանդալային իրավիճակը։

Արտիստուհին պնդում է, որ պատրաստ էր լիովին անկեղծանալ հաղորդավարուհու առջեւ, բայց նրա կողմից տեսել է միայն հայփի ծարավ։  Աստղը կոչ է արել բոլորին ավելի զգույշ լինել Քսենիայի եւ նրա շոուի հետ:

«Կարծես «хлеба и зрелищ» ձեւակերպումը վերածվել է «крови и зрелищ»-ի, - տարակուսել է Լյուբով Զալմանովնան։  Նա ընդգծել է, որ իր հասցեին բացասական հոսքի դադարեցման հարցում վստահել է Սոբչակի օգնությանը։

«Ես որպես մայր գնացել էի մոր մոտ, որպես մարդ, ով գիտի խոսքի արժեքը եւ ցավի ու հիասթափության վերաձեւակերպման հետեւանքներից ստեղծված դառը շարանը», - Instagram-ում գրել է Ուսպենսկայան: Սակայն, նրա խոսքերով, Քսենիան դարձել է ցինիկ եւ շոուի դատարկ հաղորդավար, որը կարծես «իր հոգին թողել է հարսանեկան սգակառքում»:

Շանսոնի թագուհու խոսքերով՝ ինքը չի կարողացել անգամ բառ ասել, իսկ Սոբչակը չափազանց լկտիաբար հարցազրույց է վարել իր հետ։ «Ինձ ոչինչ չէր մնում, քան դառը հիասթափություն զգալ ոչ միայն իմ կյանքում Տանյայի հետ այժմ տեղի ունեցող իրադարձություններից, այլ նաեւ նրանրց, թե ինչ է հիմա տեղի ունենում մարդկանց հոգիներում ու սրտերում», — ամփոփել է երգչուհին:



© NEWS.am STYLE