Ծննդյան օր Մեքսիկայում․ Ռիհաննան 32-ամյակը նշել է պարերով, տորթով, փուչիկներով

15:16   23 փետրվարի, 2020

Ռիհաննան դարձավ 32 տարեկան։ Երգչուհին ամեն տարի իր ծննդյան օրը նշում է ընկերների հետ։ Այս տարի եւ չի խախտել ավանդույթը: Այս անգամ նա Մեքսիկայում պարերով եւ մեծ հյուրասիրությամբ երեկույթ է կազմակերպել ընկերների եւ ընտանիքի անդամների համար:

Ինչպես հայտնի է դարձել մամուլին, ծննդյան օրվանից մեկ շաբաթ առաջ նա մեկնել է Մեքսիկա՝ արձակուրդ կազմակերպելով մտերիմների ընկերակցությամբ: Չորեքշաբթի երեկոյան նրանք բոլորը հավաքվել են մեքսիկական ոճով ընթրիքի շուրջ։ Հյուրերի համար երգել ու նվագել է մարիաչի անսամբլը, իսկ հյուրասիրությունը ներառել է տեղական խոհանոցի ուտեստներ։ Մոմերով եւ ծաղկեփնջերով զարդարված երկար սեղանը դրված է եղել բաց երկնքի տակ։

Իր տոնին Ռիհաննան կրում էր Dolce & Gabbana ապրանքանիշի 2000 թվականի հավաքածուից վինտաժային կիսաշրջազգեստ։ Այն լրացրել է բաց երանգի ծաղկավոր  տոպը։

Երգչուհու ընկերուհին՝ Մելիսա Ֆորդեն, շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ սոցցանցում՝ հրապարակելով Մեքսիկայում համատեղ հանգստից մի լուսանկար:

Ծնունդդ շնորհավոր, քույրիկ։ Սիրում եմ քեզ, միշտ պատրաստ եմ քո հետեւից գալ եւ միշտ հպարտանում եմ քեզնով, - Instagram-ում գրել է նա:

Աղբյուրը՝ Harper’s Bazaar, Spletnik

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE