Ի՞նչ է պետք եղունգների ամրացման համար

19:23   14 մարտի, 2020

Կնոջ ձեռքերը մշտապես ուշադրության կենտրոնում են, հետեւաբար շատ կարեւոր է, որ դրանք խնամված ու գեղեցիկ տեսք ունենան: Իհարկե հմայիչ ձեռքերի առաջին գրավականը մանիկյուրն է, սակայն եթե եղունգները տգեղ են, ապա ոչ մի լաք չի կարող գեղեցկացնել դրանք:

Ամուր եղունգներ ունենալու համար անհարժեշտ է հետեւել ոչ միայն դրանց արտաքին տեսքի խնամքին, այլեւ վերանայել սննդակարգը: Երկար եղունգների համար հարկավոր է սպիտակուցներով լի սնունդ։Պետք է օրական 1–1,5գ-ից ոչ պակաս եւ  1կգ-ից ոչ ավելի սպիտակուց օգտագործել, այլապես դրանից տուժում է մեր ամբողջ օրգանիզմը, այդ թվում՝ եղունգները: Սակայն նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ուտել միս, ձուկ, հավի միս, ձու, կաթնամթերք, լոբազգիներ եւ ընկույզ:

Դրական ազդեցություն կարող է ունենալ նաեւ գարեջրի խմորիչը, որը հարուստ է օգտակար միկրոէլեմենտներով (մագնեզիում, յոդ եւ կալցիում): Այն կարելի է գտնել դեղատներում եւ ընդունել կուրսերով:

Կարելի է օգտագործել նաեւ հետեւյալ ըմպելիքը: Սեւ հացը պետք է քառակուսու ձեւով կտրատել եւ չորացնել: Այնուհետեւ հարկավոր է 300մլ. եռացրած ջուր լցնել դրա վրա եւ լուծույթը թողնել մոտ 3 ժամ: Դրանից հետո այն պետք է քամել ու ավելացնել 40գր. գարեջրի խմորիչ եւ տաքացնել մինչեւ եռալը: Սառեցնելուց հետո պետք է ավելացնել եւս 10գր. խմորիչ եւ մի քիչ մեղր՝ ըստ ճաշակի: Ահա եւ վերջ, պատրաստ է:

Ի դեպ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել կաթնաշոռին, որը կալցիումի եւ ֆոսֆորի «գանձարան» է եւ անփոխարինելի է ատամների, ոսկորների եւ եղունգների առողջության համար: Ուստի, եթե ցանկանում եք գեղեցիկ եղունգներ ունենալ, ապա հարկավոր է մեծ քանակությամբ կաթնաշոռ ուտել:

Մասնագետները պնդում են, որ այս հարցում կարելի է դիմել նաեւ հատուկ վաննաների օգնությանը: Վաննայի համար անհարժեշտ է եռացրած ջրի մեջ 1 թեյի գդալ ծովի աղ լցնել եւ մատները մոտ 15–20 րոպե դնել դրա մեջ: Դրանից հետո մատները պետք է չորացնել եւ ձիթապտղի յուղ քսել: Այս մեթոդը կարելի է կիրառել ամեն օր մեկ շաբաթվա ընթացքում՝ մեկ ամիս ընդմիջումով: Իսկ եթե պարզապես ցանկանում եք այս վաննան օգտագործել որպես պրոֆիլակտիկ միջոց, ապա կարելի է պատրաստել այն շաբաթական մեկ անգամ:

 

 

                                                                                                                               Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE