Լիլի Մորտոյի եւ Մաշայի զվարճալի տեսանյութը ետնաբեմից

10:47   23 փետրվարի, 2020

Սկանդալային շիկահեր Լիլի Մորտոն նոր զվարճալի հոլովակ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by LILI.MORTO OFFICIAL (@lili.morto.official) on

Instagram-յան էջում հրապարակված տեսանյութում Լիլին ռադիոհաղորդավարուհի, դերասանուհի Մաշայի հետ է։ Նրանք կանգնած են ետնաբեմում, փորձում են օպերային կատարում եւ մրցում են, դե այդ ամենը հումորային բնույթ է կրում։ Արդյունքում Մաշան հրելով Լիլիին կադրում մնում է միայնակ։ «Բեմի վրա ելույթն է, իսկ մենք կուլիսներից խանգարում ենք... @matevosyan.maria։ Ընտրեք հաղթողին... MASHA vs LILI», - հումորային հրապարակմանը կից գրել է Լիլին։

Օրերս հրապարակված տեսանյութում Լիլին լուսանկարվում էր, իսկ հենց այդ պահին կադրում հայտնվում էր նրա սիրելին նրա գրում եւ ռուսերեն լեզվով ասում․ «Ես նրան մի օր կսպանեմ․․․ Կսպանեմ պարզապես այն բանի համար, որ Նա կա...»։ Այս նույն խոսքերը Լիլին տեղադրել էր հրապարակմանը կից գրառման հատվածում։ Շիկահեր գեղեցկուհին կրում էր թափանցիկ վերնաշապիկ, ջինսե տաբատ եւ բարձրակրունկներ։ 



© NEWS.am STYLE