Ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սլացիկ ոտքեր․ Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը

11:43   23 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է ջինսե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ճերմակ սվիտեր, նույն երանգի կիսաերկարաճիտներ։ Նա հավաքել է վարսերը, առօրյա շպար ընտրել։ Գրավիչ հրապարակմանը կից դերասանուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Էվան պատկերված էր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ։ Դերասանուհիները երեկոյան կերպարում էին։ Նրանք գեղեցիկ զգեստներ էին կրում, արտահայտիչ շպար էին ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Երջանիկ հարսանիք»,- լուսանկարներից մեկը մակագրել էր Էվան։



© NEWS.am STYLE