«Ներդաշնակ ընտանիք»․ Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր ֆոտոշարք է հրապարակել

12:43   23 փետրվարի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան նոր ֆոտոշարք է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Instagram-յան էջում Լուսինեն ընտանիքի անդամերի հետ է․ ամուսինը՝ Արթուրը, դուստրը՝  Արիանան, որդին՝ Ալեքը։ Նրանք բոլորը կրում են միանման հագուստ․ ջինսե տաբատ, սպիտակ վերնաշապիկ։ Գեղեցիկ ֆոտոշարքին կից մեկնաբանությունների հատվածում գեղեցկուհին գրել է․

«Քանի դեռ Ալեքը մեզ հետ չէր, Արիանան մեզ անվանում էր փոքրիկ ընտանիք: Հիմա, նրա կարծիքով, մենք արդեն մեծ ընտանիք ենք»։

Հետեւորդները նույնպես անմասն չեն մնացել եւ իրենց հիացմունքի խոսքերն են արտահայտել՝ գրելով․ «Ներդաշնակ ընտանիք», «Օրինակելի ու հրաշք ընտանիք», «Շատ լավն եք», «Հրաշք», «Շատ պոզիտիվ եք», «Ինչչչ լավն եք սիրուն մեծ ընտանիք»։

 

 

Լուսանկարները՝ Պարգեւ Այդինյանի 



© NEWS.am STYLE