Անուշիկ Ալավերդյանը ձմեռային ոճային կերպարում

13:44   23 փետրվարի, 2020

Երգչուհի Անուշիկ Ալավոդրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է ձմեռային ոճային կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կրում է ջինսե տաբատ, սեւ երանգի բլուզ, վանդակավոր վերարկու, իսկ կերպարում ամբողջացնում են երկարաճիտներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երգչուհին կատակով գրել է․ «Էսօր ծնունդ էի ,հազիվ նոր նկար ունեցա»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել երգչուհուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր երկար մազերը, նուրբ շպար ընտրել, որն ընդգծում էր գեղեցկությունը։ «Բարի լույս։ Արեւոտ ու հաջողակ օր բոլորիս»,- հրապարակումը մակագրել էր նա։ 



© NEWS.am STYLE