«Ոչ մի տարի այսչափ` «այսքան» չեմ եղել»․ Տաթեւ Սարգսյանի շքեղ կերպարը

14:47   23 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է շքեղ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում Տաթեւը կրում է ոճային ու թրենդային պիջակ-զգեստ։ Այն զոլավոր է, իսկ ներքեւի հատվածում թափանցիկ ու փայլուն կտորից։ Կերպարը դերասանուհին համադրել է մեծ գոտու ու բալագույն բարձրակրունկների հետ։ Վառ շպարով է, իսկ վարսերը հավաքված են։ Հրապարակմանը կից Տաթեւ Սարգսյանը գրել է․ «22:02:92 00:20 ծնվեցի)) ոչ մի տարի այսչափ` «այսքան» չեմ եղել․ 22.02.2020»։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա բազում շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ է ստացել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կարճ շրջազգեստ էր կրում, հետաքրքիր նախշերով վերնաշապիկ։ Նա արձակել էր մազերը, հագուստը համադրել կարմիր բարձրակրունկների հետ։ «Ու եթե հարցնես՝ որտեղից եմ գալիս, պիտի ստիպված խոսեմ ջարդված բաներից»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE