Աստղիկ Սաֆարյանի առօրյա կերպարն արեւոտ Իսպանիայից

19:46   23 փետրվարի, 2020

Աստղիկ Սաֆարյանը, թերեւս, հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ:

Instagram-ում հրապարակված կադրում ոճային երգչուհին նուրբ ու հմայիչ կերպարում է։ Նա կրում է լայն հանդերձանք։ Նա հավաքել է վարսերը, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացրել է արեւային ոճային ակնոցը։ Կադրին կից Աստղիկ Սաֆարյանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Ինչի՞ մասին եմ մտածում ըստ ձեզ։ Նշեք տարբերակներ»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում ոճային երգչուհին հմայիչ կերպարում էր։ Նա ճերմակ բլուզ էր կրում, ջինսե տաբատ, սպորտային կոշիկներ։ Աստղիկի կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Նա արձակել էր մազերը, վառ երանգի շրթներկ ընտրել։ Հրապարակմանը կից սիրված երգչուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE