«Նուրբ»․ Ռոզի Ավետիսովան ուսը բաց շապիկով եւ վառ շպարով

20:42   23 փետրվարի, 2020

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է հմայիչ ու նուրբ կերպարում։ Ռոզին գեղեցիկ շպարով է․ ընդգծված աչքեր, այտոսկրեր եւ մեղմ շրթներկ։ Նա կրում է ճերմակ, ուսը բաց բլուզ։ Կադրերին կից դերասանուհին գրառում չի կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են հղել նրա՝ գրելով․ «Նուրբ», «Սիրուն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին պատկերված էր Նոր տարվա գլխավոր խորհրդանիշի՝ տոնածառի ֆոնին։ Նա վառ կերպար էր ընտրել. դերասանուհին կարմիր զգեստ էր կրում, որը բաց էր ուսի հատվածում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել, արտահայտիչ շպար՝ շուրթերն ընդգծելով կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացնում էր հետաքրքիր զուգագուլպան։ «Ամանորյա տրամադրություն»,- այս հեշթեգով էր ուղեկցվում լուսանկարը։



© NEWS.am STYLE