Անդրանիկ Հարությունյանի եւ նրա կնոջ սիրառատ լուսանկարը

21:31   23 փետրվարի, 2020

Դերասան Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, կիսվել է ընտանեկան ու ջերմ լուսանկարով, որում պատկերված է կնոջ՝ Մերիի հետ։

Instagram-ում հրապարակած կադրում երկու երեխաների ծնողները ջերմ գրկախառնված են։ Մերին կրում է պուտավոր վերնաշապիկ, կարմիր երանգի կիսաշրջազգեստ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Անդոն կրում է մոխրագույն կոստյում, կապույտ երանգի սվիտեր։ Հրապարակմանը կից դերասանը գրել է․ «2011 թվականի, 11-րդ ամսի, ամսի 11-ին, նա ինձ ասաց ԱՅՈ, ես էլ նրան ասացի ԱՅՈ, և այդպես սկսեց մեր երջանիկ օրերը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակած կադրում դերասանը կնոջ՝ Մերիի, դստեր՝ Էլենի եւ փոքրիկ որդու հետ էր։ Հրապարակմանը կից Անդոն հումորային գրառում էր կատարել՝ գրելով․ «Ես, զոքանչիս աղջիկն ու մամայիս, պապայիս թոռները»։



© NEWS.am STYLE