Իննա Խոջամիրյանի ոճային լուքը ԱՄՆ-ից

22:42   23 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում մշտապես կիսվում է հրապուրիչ ու եթերային լուսանկարներով: Իր հետեւորդներին ու երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

Instagram-ում հրապարակված նոր կադրում Իննան ներկայացել է ոճային կերպարում։ Նա կրում է բեժ գույնի տաբատ եւ վերնաշապիկ, գունավոր սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել են արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից Իննան գրել է․  «Le petit Paris...))))»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Կալիֆոռնիայում։ Իննան պատկերված էր օվկիանոսի ու գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կարճ շրջազգեստ էր կրում ու շապիկ։ Նա ոճային պայուսակ էր ընտրել ու գլխարկ, հագուստը համադրել սպորտային կոշիկների հետ։ «Խաղաղ օվկիանոսն ու խաղաղ ես…»,- հրապարակումը մակագրել էր Իննան։



© NEWS.am STYLE