Անաստասիա Վոլոչկովան պատմել է Չիլիից հարուստի հետ սիրավեպի մասին

10:33   24 փետրվարի, 2020

Անաստասիա Վոլոչկովան առաջին անգամ մանրամասներ է բացահայտել Չիլիից հարուստ Դոն Միգելի հետ սիրավեպի մասին։ Բալետի արտիստը սիրավեպի մասին պատմել է «Վճար հաջողության դիմաց» («Плата за успех») գրքում։

Աստղը պատմել է՝ ինչպես է շրջագայության մեկնել Չիլի։ Պարուհին պետք է ելույթ ունենար տասներկու քաղաքում։ Արդեն իսկ առաջին համերգից հետո Անաստասիա Վոլոչկովային է մոտեցել սեւ սոմբրերո, կաշվե վերարկու կրող տղամարդը՝ ձեռքին վարդերի փունջ։ Պարզվել է՝ նա տեղացի միլիոնատեր Դոն Միգելն է, որը հայտնի է դեղագործության ու մոտոցիկլների ոլորտում։

Գործարարը ռուս պարուհուն հրավիրել է իր մոտ։ Բալետի արտիստն այնտեղ է մեկնալ անձնական ինքնաթիռով, որը նա ղեկավարում էր։ Բացի այդ՝ միլիոնատերն Անաստասիա Վոլոչկովային ման է ածել մոտոցիկլով։ Նա խոստովանել է, որ ճամփորդությունը վախեցրել է իրեն։ Դոն Միգելը ռանչոյում պարուհուն տեղավորել է իր սենյակներից մեկում, հետո որպես սիրո ու հարգանի նշան՝ ոսկե զգեստ նվիրել, հայտնում է «Կոմսոմոլսակայա պրավդա»-ն։ Անաստասիա Վոլոչկովայի խոսքով՝ հագուստը կարծես հատուկ ընտրված լիներ իր համար։

Աստղը խոսոտավանել է, որ իրենք ամբողջ գիշերն անցկացրել են կրակի կողքին։ Անաստասիան ազդեցիկ գործարարին պատմել է դստեր՝ Արիշայի, մայրիկի հետ հարաբերությունների ու բալետի մասին։

Սակայն պարուհին նշել է, որ Դոն Միգելի հետ ինտիմ մտերմություն չի ունեցել։ Նա մինչ այժմ զղջում է այդ պատճառով։ Անաստասիա Վոլոչկովան խոստովանում է, որ իր ճանապարհին այդպիսի տղամարդիկ այլեւս չեն հանդիպել։

Աղբյուրը՝ Dni

 



© NEWS.am STYLE