Մետաքսե կրծկալ եւ սեւ ժանյակով գոտի. Իրինա Շեյքը՝ նոր ֆոտոշարքում

11:18   24 փետրվարի, 2020

Համացանցում լուսանկարներ են հայտնվել Intimissimi իտալական ներքնազգեստի ապրանքանիշի համար Իրինա Շեյքի նոր ֆոտոշարքից։

Մոդելը լուսանկարվել է մետաքսե կրծկալով, անդրավարտիքով ու սեւ ժանյակով զարդարված գոտիով։ Մոդելը դարձել է Green Collection-ի դեմքը՝ հավաքածու, որը ստեղծվել է էկոլոգիապես մաքուր նյութերի, ինչպես նաեւ վերամշակված գործվածքների օգտագործմամբ։ Հավաքածուում երկու շարք է ներկայացված՝ The Garden Fairy եւ Rare Beauty։

Green Collection-ի թողարկումը նվիրված է Riciclo (այն ուղղված է հումքի երկրորդական վերամշակմանը) նախագծի տասնամյակին։ Intimissimi-ն աշխարհի տարբեր մասերում 20 հազար ծառ տնկելու մասին համաձայնության է եկել Treedom-ի հետ. կազմակերպություն, որը հնարավորություն է տալիս հեռավոր վայրերում ծառեր տնկել եւ օնլայն ռեժիմով հետեւել դրանց աճին։ Ապրանքանիշի յուրաքանչյուր հաճախորդ կկարողանա ստանալ իր ծառի լուսանկարներն ու գեոլոկացիան։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE