Ջորջ Քլունիի՝ 12 մլն ֆունտ ստերլինգ սրժողությամբ կալվածքը ջրով է ծածկվել

14:16   24 փետրվարի, 2020

Դերասան Ջորջ Քլունիի ու նրա կնոջ՝ Ամալի՝ Բերկշիրում (Մեծ Բրիտանիա) գտնվող կալվածքը տուժել է «Դենիս» փոթորիկի ֆոնին հեղեղի պատճառով, հայտնում է Daily Mail-ը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ջրի տակ է հայտնվել աստղի տարածքի մեծ մասը, այդ թվում թենիսի կորտը, ամառային տնակի ծածկապատշգամբը: Առանձնատունը, որը կառուցվել է 17-րդ դարում, չի տուժել:

Պարբերականի տեղեկություններով`այս ունեցվածքի արժեքը գնահատվում է 12 մլն ֆունտ ստերլինգ (դերասանն առանձնատունը 2014թ.-ին ձեռք է բերել 7,5 մլն ֆունտով, ինչից հետո մեկուկես տարի այն վերանորոգել է ու կարգի բերել):



© NEWS.am STYLE