«Իմ հոգի». Զարուհի Բաբայանի ու դստեր ջերմ լուսանկարը

10:57   24 փետրվարի, 2020

Պարուհի եւ դերասանուհի Սոֆի Դեւոյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել:

Instagram-յան էջում հրապարակված կադրերն նա պատկերված է մայրիկի` երգչուհի Զարուհի Բաբայանի հետ: Նրանք վառ շպարով են, որն ընդգծել է գեղեցկությունը: Զարուհի Բաբայանը խոշոր ականջօղեր է ընտրել, նրա դուստրը նախապատվություն է տվել նուրբ աքսեսուարներին: «Իմ հոգի»,- լուսանկարը մակագրել է Սոֆին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրանց։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Զարուհին սեւ, հետաքրքիր բլուզ էր կրում, որը համադրել էր բաց գույնի տաբատի հետ։ Նա հավաքել էր մազերը, խոշոր աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր վառ շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE