«Գեղեցկություն». Լիլուն՝ վառ շպարով

11:53   24 փետրվարի, 2020

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին կանաչ հագուստ է կրում։ Նա հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը. Ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Մեկնաբանությունների հատվածում Լիլուն մի քանի հեշթեգ է օգտագործել, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել նրան. «Գեղեցկություն»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված էր որդու եւ ամուսնու հետ։ Զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։ «02.20.2020»,- հրապարակումն այսպես էր մեկնաբանել երգչուհին՝ մի քանի հեշթեգ օգտագործելով՝ «ընտանիք», «որդի», «սեր»։



© NEWS.am STYLE