«Օրվա ավարտ». Էվա Խաչատրյանը՝ ոճային կերպարում

12:51   24 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին պատռված ջինսե տաբատ է կրում եւ սպիտակ վերնաշապիկ, որը զարդարում է սեւ գոտին։ Էվան արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ «Օրվա ավարտ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր ջինսե, ուլտրակարճ կիսաշրջազգեստ, ճերմակ սվիտեր, նույն երանգի կիսաերկարաճիտներ։ Նա հավաքել էր վարսերը, առօրյա շպար ընտրել։ Գրավիչ հրապարակմանը կից դերասանուհին գրառում չէր կատարել։


Գլխավոր լուսանկարը՝ @sedsphotography



© NEWS.am STYLE