«Մեծ Պահք. օր առաջին: Տրտում չլինեք». Նազենի Հովհաննիսյան

13:41   24 փետրվարի, 2020

Դերասաանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է եկեղեցու մոտ։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ոճային վերարկու է կրում, երկարաճիտ կոշիկներ։ «Մեծ Պահք. օր առաջին: Տրտում չլինեք։ Ամենամեծ երջանկությունը գիտակցված սերն է։ Վայրը` Սուրբ Անանիայի մատուռ, Սուրբ Մարիամ Աստվածածին ԶՈՐԱՎՈՐ եկեղեցի»,- գրել է նա։

Օրերս հրապարակված կադրում դերասանուհին առօրյա, նվազագույն շպարով էր։ Նա կրում էր սեւ ու վարդագույն երանգների համադրությամբ սվիտեր, սեւ տաբատ։ Հրապարակմանը կից սիրված հաղորդավարուհին գրել էր․ «Բարի լույս։ մնաց ընդամենը մեկ օր` Մեծ Պահքից առաջ: Պարզ սրտով ու բաց մտքով սկսենք օրը»։



© NEWS.am STYLE