Ռաֆ Սիմոնսը դարձել է Prada-ի երկրորդ ստեղծագործական տնօրեն

12:21   24 փետրվարի, 2020

Բելգիացի դիզայներ Ռաֆ Սիմոնսը զբաղեցրել է Prada-ի երկրորդ ստեղծագործական տնօրենի պաշտոնը։ Նա պարտականությունները կկիսի ընկերության ներկայիս ստեղծագործական տնօերն Միուչա Պրադայի հետ, հայտնում է Prada-ի մամուլի ծառայությունը։

Ընկերության պաշտոնական հայտարությունում ասվում է եւ նշվել է համատեղ մամուլի ասուլսի ընթացքում, որ Պրադան ու Ռաֆը ստեղծագործական բոլոր հարցերում եւ որոշումների կայացման ընթացքում հավասարապես կկիսեն լիազորություններն ու պատասխանատվությունը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Prada (@prada)

Ռաֆ Սիմոնսը պարտականությունների կատարմանը կանցնի ապրիլի 12-ին։ Prada-ի համար նրա առաջին հավաքածուն կտեսնենք Միլանում Նորաձեւության շաբաթվա շրջանակներում։



© NEWS.am STYLE