«Գեղեցկուհիներ». Տաթեւիկ Ադումյանի ու Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

14:39   24 փետրվարի, 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը երեկ նշել է ծննդյան օրը։ Նրան շնորհավորել է նաեւ նրա ընկերուհին՝ Ժաննա Բուտուլյանը։

Նա Instagram-յան էջում Տաթեւիկի հետ համատեղ լուսանկար է հրապարակել։ Սեւ-սպիտակ կադրերում դերասանուհիներն առօրյա կերպարում են ու նախապատվություն են տվել տվել խոշոր աքսեսուարին՝ ականջօղեր։ «Ծնունդդ շնորհավոր»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ժաննան պատկերված էր ձյունածածկ բնապատկերի ֆոնին։ Նա ջինսե տաբատ էր կրում, բլուզ, բաց գույնի բաճկոն։ Դերասանուհին արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել երկարաճիտ կոշիկներով ու սեւ պայուսակով։ «Ես բնություն ունեմ, արվեստ եւ պոեզիա։ Եվ եթե դա բավարար չէ, ի՞նչն է բավարար»,- Վան Գոգի խոսքերը մեջբերել էր նա։



© NEWS.am STYLE