Մելանյա Թրամփը ցույց է տվել՝ ինչպես սպիտակ տաբատ կրել

15:41   24 փետրվարի, 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյայի ու ավագ դստեր՝ Իվանկայի հետ պաշտոնական այցով Հնդկաստան է մեկնել։

ԱՄՆ առաջին տիկինը ճամփորդության համար սեւ-սպիտակ հագուստ է ընտրել՝ վանդակավոր տաբատ, սեւ բլուզ ու վերարկու։ Կերպարն ամբողջացրել են Roger Vivier ֆրանսիական ապրանքանիշի ցածրակրունկ կոշիկները։

Հետաքրքիր է, որ պատրաստվելով Հնդկաստան այցին՝ ԱՄՆ առաջին տիկինն ընտրել է հնդկական արմատներով դիզայներ Ռեյչել Ռոյի կերպարը։ Դիզայներն արդեն հասցրել է հագուստ պատրաստել ԱՄՆ առաջին տիկինների համար։ Բարաք Օբամայի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում նրա կինը՝ Միշելը, ընտրել էր Rachel Roy-ի հագուստ։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Steven Senne/AP, Getty Images



© NEWS.am STYLE