Արտահայտիչ շպար. Ռոզի Ավետիսովայի լուսանկարը

16:38   24 փետրվարի, 2020

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Ռոզին մուգ գույնի բլուզ է կրում ու բաճկոն։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, իսկ օգտատերը դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկուհի», «իմ ամենասիրելի դերասանուհին»։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր հմայիչ ու նուրբ կերպարում։ Ռոզին գեղեցիկ շպարով էր․ ընդգծված աչքեր, այտոսկրեր եւ մեղմ շրթներկ։ Նա կրում էր ճերմակ, ուսը բաց բլուզ։ Կադրերին կից դերասանուհին գրառում չէր կատարել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են հղել նրա՝ գրելով․ «Նուրբ», «Սիրուն»։



© NEWS.am STYLE