Կին-ծաղիկ. Ռիհաննան Givenchy-ի մանուշակագույն զգեստով մրցանակաբաշխության է մասնակցել

17:42   24 փետրվարի, 2020

32-ամյա Ռիհաննան մասնակցել է NAACP-ի մրցանակաբաշխությանը։ Երգչուհին առանձնակի նվաճման համար մրցանակի է արժանացել։

Ռիհաննան չի դավաճանել իրեն եւ միջոցառման համար ազդեցիկ կերպար է ընտրել։ Ռիհաննան շեշտադրում է արել գույնի վրա։ Նա կրել է Givenchy Haute Couture-ի՝ հագեցած մանուշակագույն զգեստը։

Շրջազգեստի հատվածը զարդարված էր բազմաթիվ բոլորածալերով։ Վառ գույնը համապատասխանում էր Ռիհաննայի մաշկի թուխ գույնին։ Նրա կերպարն իդեալականորեն ամբողջացրել են բարձրակրունկները։  

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարները՝ Fotobank/Getty Images, Instagram



© NEWS.am STYLE