Երգչուհի Վալերիան քաղաքական կուսակցություն կստեղծի ու ընտրությունների կմասնակցի

16:12   24 փետրվարի, 2020

Երգչուհի Վալերիան (իսկական անունը Ալլա Պերֆիլովա) քաղաքական կուսակցության կստեղծի։ Այս մասին Fontanka.ru-ին հայտնել է երգչուհու ամուսինը՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը։ Նա հայտարարել է, որ երգչուհին կմասնակցի նաեւ Պետական դումայի ընտրություններին։ Նա երգչուհու կողմից սեփական կուսակցությունը ստեղծելու գլխավոր նպատակ է անվանել պայքարը կանանց իրավունքների համար։

«Պայքար ընդդեմ ընտանեկան բռնության։ Ուշադրություն դարձրեք. օրերս ֆորում է անցկացվել, որը գլխավորել է Իվանկա Թրամփը։ Իմ կարծիքով՝ դա ճիշտ պատմություն է, որն անհրաժեշտ է։ Մեզ մոտ կինը դեռեւս պետության երրորդ դեմքն է։ Վալենտինա Իվանովա Մատվիենկո։ Իսկ Ամերիկայում արդեն ե՛ւ սեւամորթ նախագահ է եղել, ե՛ւ գործարար Թրամփը։ Կանայք չեն եղել։ Բացառված չէ, որ Իվանկյա Թրամփը կարող է որոշ ժամանակ անց մանսակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին»,- հայտարարել է պրոդյուսերը։

Պրիգոժինի խոսքով՝ Վալերիայի կուսակցությունը կանվանվի «Ուժեղ կանայք»։



© NEWS.am STYLE