«Սա տարվա մեջ դժվար, բայց միեւնույն ժամանակ սպասված ու հաճելի հատված է մեզ համար». Արմինկա

19:39   24 փետրվարի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խաղաղ ընթացք է մաղթել բոլորին, ովքեր Պահք են պահելու։ Արմինկան վերջին տարիներին բնակվում է ԱՄՆ-ում։

«Վաղվանից սկսվում է Մեծ Պահքը։ Արդեն 20 տարի ես անցնում եմ այս ընթացքը քրոջս հետ (ես՝ մի քանի բացթողումներով): Սա տարվա մեջ դժվար, բայց միեւնույն ժամանակ սպասված ու հաճելի հատված է մեզ համար: Բոլորին, ովքեր պահելու են Պահքը, մաղթում եմ խաղաղ ընթացք: Իսկ ես այս տարի ուզում եմ այս ընթացքն անցել առանց սոցցանցային կյանքի (հուսամ՝ կստացվի): Խոստանում եմ այս 49 օրերի ընթացքում Ձեզ՝ իմ 47.000 հետևորդեներին հիշել իմ ամենօրյա աղոթքներում: Հուսամ՝ այս ընթացքում չեք պակասի, այլ հակառակը։ Իմ սերը միշտ Ձեզ հետ է»,- գրել է նա։

Ավելի վաղ երգչուհին ցույց էր տվել նոր սանրվածքը։ Հրապարակված կադրերում Արմինկան սեւ բլուզ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արեւային ակնոց ընտրել։ «Երբ երկար մտածում ես՝ անե՞լ, թե՞ չանել, վերջապես անում ես, ու հետո մտածում՝ իսկ արժե՞ր անել»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE