Ոճային աքսեսուարներ. Քրիստինա Եղոյանի լուսանկարը

21:49   24 փետրվարի, 2020

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանոմ է) հրապարակված կադրերում Քրիստինան պատկերված է ավտոմեքենայում։ Նա սպիտակ շապիկ է կրում ու արձակել է մազերը։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ ժամացույց ու վզնոցներ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Քրիստինան պատկերված էր քրոջ հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ Թե Քրիստինան, թե նրա քույրը զգեստ էին կրում, նրանք արձակել էին մազերն ու նուրբ շպարով են։ «Իմ կես, իմ քույր»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր Քրիստնան։ «Շատ նման եք իրար ու շատ սիրուն եք»,- մեկնաբանություններում գրել էր հետեւորդներից մեկը։



© NEWS.am STYLE