Մուշտակներ, թափանցիկ ժանեկավոր զգեստներ ու բերետներ. Dolce & Gabbana-ն ցույց է տվել նոր հավաքածուն

17:14   24 փետրվարի, 2020

Միլանում ավարտվել է Dolce & Gabbana-ի աշուն-ձմեռ 2020 կանանց հավաքածուի ցուցադրությունը։ Դիզայներները շարունակել են արհեստագիտական թեմատիկան, որը սկսել էին դեռ տղամարդկանց նորաձեւության շաբաթիին։ Մոդելները պոդիում են բարձրացել ժանյակից ու շղարշից պատրաստված կիսաթափանցիկ զգեստներով, խոշոր սվիտերներով ու կարդիգաններով, մուշտակներով, ծալքազարդերով բլուզներով, քարերով զարդարված բոդիներով, ինչպես նաեւ խիստ կոստյումներով։ Կերպարներն ամբողջացնում էին գլխարկները, գուլպաները, փայլուն գլխազարդերը եւ ոսկեգույն ականջօղերը։ Նորաձեւության տան ստեղծագործական տնօրեններ Դոմենիկո Դոլչեն ու Ստեֆանո Գաբանան որպես հիմնական գույներ ընտրել էին սեւը, մոխրագույնը, կարմիրը, սպիտակն ու բեժը։

Ցուցադրությունն առանց մեմերի չի անցել. հյուրերին դիմավորում էր Dudewithasign՝ Instagram-ից հայտնի տղան։ Նա կանգնած էր մուտքի մոտ, իսկ ձեռքին հետեւյալ գրությունն էր՝ «Ձեռքի աշխատանք» (Fatto A Mano), ինչը հղում էր անում ցուցադրության թեմային։ Իսկ երբ տեղ է զբաղեցրել առաջին շարքում, նրա ձեռքում հետեւյալ նշանաբանով պաստառն էր. «Չաո, մամա։ Սա իմ առաջին ֆեշն շոուն  է»։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE