«Մաժոր» սերիալի աստղ Պավել Պրիլուչնին հայտարարել է դերասանուհի Ագաթա Մուցենիեցեից բաժանվելու մասին

18:12   24 փետրվարի, 2020

«Մաժոր» սերիալի աստղ, դերասան Պավել Պրիլուչնին հայտարարել է կնոջից՝ դերասանուհի ու մոդել Ագաթա Մուցենիցեից բաժանվելու մասին։ Դերասանն այդ մասին տեղեկացրել է Instagram-ի իր էջում։

Նրա խոսքով՝ երկար մտորումներից հետո ինքն ու կինը բաժանվելու որոշում են կայացրել։

«Մեր հարաբերությունները մնում են ընկերական, ամեն ինչ տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ, հարգանքով ու մեծի նման»,- գրել է Պրիլուչնին։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Павел Прилучный (@bugevuge)

Զույգը ծանոթացել է «Փակ դպրոց» հեռուստասերւիալի նկարահանումների ընթացքում։ 2011թ.-ին Պրիլուչնին ու Մուցենիեցեն գաղտնի ամուսնացել են։ Ամուսինները երկու երեխա ունեն։



© NEWS.am STYLE