Միշել Պֆայֆերը վարժություն է ցույց տվել, որը տոնուսի մեջ է պահում բոլոր մկանները

23:41   24 փետրվարի, 2020

Նախորդ տարվա սեպտեմբերին Միշել Պֆայֆերը կոտրել է ձեռքը՝ անհարմար կերպով սահելով հյուրանոցային համարի լոգասենյակում։ Ըստ ամենայնի՝ վնասվածքը բավական լուրջ է եղել. դերասանուհին միայն հիմա է հայտարարել, որ վերջապես հանել են գիպսը։ Միշելն ուրախալի իրադարձությունը նշել է թեժ պարով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Michelle Pfeiffer (@michellepfeifferofficial)

Մնում է միայն «բարի նախանձով» հետեւել՝ ինչպես է 61-ամյա աստղը Սիայի «Clap Your Hands» կոմպոզիցիայի հնչյունների ներքո պարում մարզասարքի վրա։ Տեսանյութում Պֆայֆերի ձեռքին, մինեւնույն է, օրթեզ է առկա, որը ֆիքսում է վնասված ձեռքը։ Բայց նույնիսկ դա չի խանգարել դերասանուհուն մարզում անցկացնել. կարդիոյի ու խորեոգաֆիայի այս համադրությունը մարզում է բոլոր մկանները ու տոնուսի մեջ պահում դրանք, ինչպես նաեւ վայրկենապես լավացնում տրամադրությունը։

Աղբյուրը՝ Bazaar



© NEWS.am STYLE