Նաստասյա Սամբուրսկայան երկրպագուներին վախեցրել է «ատամների ու բիբերի բացակայությամբ»

23:13   24 փետրվարի, 2020

Նաստասյա Սամբուրսկայան կարողացել է կրկին զարմացել իր հետեւորդներին։ Այս անգամ՝ իր արտասովոր արտաքինով։ Instagram-յան էջում դերասանուհին լուսանկար է հրապարակել, որում բավական տարօրինակ տեսք ունի։

Լուսանկարում նա պատկերված է «Տղամարդկանց որս» («Охота на мужчин») ներկայացման զուգընկերների հետ։ Ուլյանովսկի ճանապաչհին դերասանները քնել են։ Ընդ որում, ավտոմեքենայում գտնվող միակ կինը բացել է բերանը եւ ամբողջությամբ չի փակել աչքերը։ Այդ տեսքով նրան լուսանկարել է ուղեկիցներից մեկը։

Տպավորություն է ստեղծվում, թե Սամբուրսկյայայի վերին ծնոտին ատամներ չկա, բացառությամբ մեկի եւ կարծես չկան բիբեր։ Դրա վրա ուշադրություն են հրավիրել նաեւ երկրպագուները։ Նրանք մեկնաբանությունների հատվածում նկատել են, որ սովորաբար այդպիսի կադրեր տեղադրում են պապարացիները, սակայն Նաստասյան նրանց փոխարեն կատարել է այդ աշխատանքը։

Բացի տհաճորեն անակնկալի եկածներից՝ գտնվել են նաեւ շատ օգտատերեր, որոնց լուսանկարը ծիծաղեցրել է։



© NEWS.am STYLE