«Այն, ինչ տեղի ունեցավ Վեգասում, առհավետ կմնա Վեգասում». Իննա Խոջամիրյան

18:39   24 փետրվարի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում, որտեղից հասցրել է մի քանի լուսանկար է հրապարակել։

Այսօր իր միկրոբլոգում դերասանուհին նոր լուսանկար է տեղադրել, որն ուղեկցել է հետաքրքիր մեկնաբանությամբ։ Կադրում երիտասարդ դերասանուհին, որը «Երկուսով» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, բեժ գույնի տաբատ է կրում, դեղին շապիկ եւ սպորտային կոշիկներ։ Նա արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ «Ինչպես ասում են՝ այն, ինչ տեղի ունեցավ Վեգասում, առհավետ կմնա Վեգասում»,- գրել է դերասանուհին։

Ավելի վաղ Իննան ներկայացել էր ոճային կերպարում։ Նա բեժ գույնի տաբատ էր կրում եւ վերնաշապիկ, գունավոր սպորտային կոշիկներ։ Կերպարն ամբողջացրել էին արեւային ակնոցն ու ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից Իննան գրել էր․ «Le petit Paris...»։



© NEWS.am STYLE