Տղամարդկանց փետրվարի 23-ի առիթով շնորհավորելու համար Ուկրաինայում քննադատել են Maruv-ին

20:11   24 փետրվարի, 2020

Ուկրաինացի երգչուհի Maruv-ը որոշել է տղամարդկանց շնորհավորել փետրվարի 23-ին առիթով՝ Instagram-ում հրապարակում անելով ու այն ուղեկցելով հետեւյալ արտահայտությամբ. «Տոները քիչ չեն լինում, այնպես որ շնորհավոր ձեր տոնը, թանկագին տղամարդիկ»։ Հրապարակումը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել. շնորհավորանքը զայրացրել է Maruv-ի ուկրաինացի որոշ հետեւորդների, քանի որ Ուկրաինայում Հայրենիքի պաշտպանի օրը դադարել են նշել 2014թ.-ից՝ ստեղծելով այլընտրայքանին տոն՝ Ուկարինայի պաշտանի օր։

Աննա Կորսունը (երգչուհու իսկական անունը) դժգոհ ու վիրավորված հետեւորդներին հուզառատ պատասխանել է Stories բաժնում. «Իմ հայրը, պապիկը ծառայել են սովետական բանակում, ուզում եմ ու շնորհավորում»։

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE