Իդեալական կազմվածք 46 տարեկանում. Քեյթ Բեկինսեյլը գիտի՝ ինչպես հասնել դրան

10:17   25 փետրվարի, 2020

Քեյթ Բեկինսեյլը, որը հայտնի է «Ուրիշ աշխարհ» սերիալից, պարբերաբար զբաղվում է ֆիթնեսով, յոգայով ու պիլատեսով, ինչպես նաեւ լուսանկարներ ու տեսանյութեր հրապարակում մարզումներից։ Բոլորովին վերջերս 46-ամյա դերասանուհին հերթական անգամ ապացուցել է, որ մարզասարահում ծանր աշխատանքը լիովին արդարացնում է իրեն։

Քեյթը լուսանկարվել է մուգ մանուշակագույն բիկինիով։ Դերասանուհին պատկերված է լոգասենյակի դռան մոտ, իսկ լուսանկարն այսպես է մեկնաբանել. «Երբ դուռը փակվում է, բացվում է պատուհանը։ Կամ դա պետք է լինի լոգասենյակում, եթե մարդիկ գոնե ինչ-որ վարվելակերպ ունեն»։

View this post on Instagram

A post shared by Kate Beckinsale (@katebeckinsale) on

Ընդ որում, այդ մտքերը հետեւորդներին առանձնապես չեն հետաքրքրել։ Նրանց առավել գրավել է Քեյթ Բեկինսեյլի անթերի կազմվածքը։ Շատերը գրում էին այն մասին, որ նա հիմա 20 տարեկան աղջիկներից ավելի լավ տեսք ունի։ Թեեւ կարծիք կա, որ գեղեցիկ կինը «հնանում է, ինչպես լավ գինին»։ Ինչ էլ լինի, հիասքանչ անգլիացին կարող է հանրությանը գրավել նուլն կերպ, ինչպես երկուհազարականների սկզբին։

 



© NEWS.am STYLE