«Որքան անբարեկիրթ է». Վարնավայի՝ դուրս հանած լեզվով լուսանկարը դուր չի եկել հանրությանը

11:49   25 փետրվարի, 2020

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովն իր միկրոբլոգում Comedy Woman-ի անդամի մասնակցությամբ պրովոկացիոն լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում Եկատերինա Վարնավան խորը ափսեից կաթ է խմում։ «Իսկ ձեր բլինները կաթո՞վ են»,- հետեւորդներին հարցրել է Ֆիլիպ Կիրկորովը։

View this post on Instagram

A post shared by Филипп Киркоров (@fkirkorov) on

Շատ երկրապագուների զայրացրել է արտիստի հանդուգն արարքը։ Նրանց կարծիքով՝ երգիչը ծաղրում է Եկատերինա Վարնավային։ «Այս ի՞նչ այլանդակություն է։ Արտիստներն առհասարակ կորցրել են ամոթը։ Լեզուն ցուցադրում է, կենդանու նման է խմում, ստորություն է»,- գրել է օգտատերերից մեկը։ «Ինչ է, սա առանձնահատուկ տանջա՞նք է»,- հարցրել է մեկ այլ օգտատեր։

Մեկնաբանություն են գրել նաեւ հայտնիները, որոնք այդքան կտրուկ չէին ու նույնիսկ ծիծաղել են լուսանկարի վրա։

Հիշեցնենք՝ սիրահարների օրը Ֆիլիպ Կիրկորովը թողարկել է նոր երգի՝ «Романы» հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Նոր հոլովակում արտիստը ներկայացել է կաթոլիկ եկեղեցու ղեկավարի կերպարում, որը հակում է զգում եկեղեցի եկած կնոջ նկատմամբ. նրա դերը կատարել է Եկատերինա Վարնավան։ Տեսահոլովակի թողարկումից անմիջապես հետո արտիստը քննադատության է ենթարկվել. երգչին մեղադրել են աստվածանարգության մեջ։

Աղբյուրը՝ Dni, Instagram



© NEWS.am STYLE