«Իբր ուզում էինք սիրուն վիդեո ունենալ»․ Լիլուի հոլովակն ամուսնու հետ

10:49   25 փետրվարի, 2020

Երգչուհի Լիլուն նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է ամուսնու հետ։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official) on

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են օվկիանոսի ֆոնին։ Լիլուն ու ամուսինը պարում են, իսկ կադրում պարբերաբար տարբեր մարդիկ են հայտնվում։ «Իբր ուզում էինք սիրուն վիդեո ունենայինք։ Նայել մինչեւ վերջ»,- հրապարակումը մակագրել է երգչուհին։ Ի դեպ, զույգի հարսանիքը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կանաչ հագուստ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ դիմահարդարմանը. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Մեկնաբանությունների հատվածում Լիլուն մի քանի հեշթեգ էր օգտագործել, իսկ հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ անել նրան. «Գեղեցկություն»։

 



© NEWS.am STYLE