Էմմին՝ առանց դիմահարդարման

11:19   25 փետրվարի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրպարակել՝ ցույց տալով իր բնական գեղեցկությունը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը վանդակավոր զգեստ է կրում։ Որպես սանրվածք՝ նա հյուսքեր է ընտրել, ինչպես նաեւ գունավոր գլխազարդ։ Կերպարն ամբողջացրել են թեւնոցները։ Մեկնաբանությունների հատվածում Էմմին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «առանց դիմահարդարման»։

Օրեր ատաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Էմմին, որն ամուսնությունից հետո ապրում է ԱՄՆ-ում, նույն գույնի երկարաճիտ կոշիկներ էր ընտրել եւ գլխազարդ։ Նա արձակել էր մազերը, իսկ լուսանկարը մեկնաբանելիս օգտագործել էր «Փարիզ» հեշթեգը։



© NEWS.am STYLE