Կարճ զգեստ, սպորտային կոշիկներ. Հասմիկ Խոջյանի հմայիչ կերպարը

12:53   25 փետրվարի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարկված լուսանկարում դերասանուհին ամառային կերպարում է. նա այս օրերին վայելում է հանգիստը։ Հասմիկը սեւ, կարճ զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է մազերն ու խոշոր աքսեսուար ընտրել՝ ականջօղ։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին հետաքրքիր շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE