«Ռումբ, շքեղ հայուհի». Իվետա Մուկուչյանի նոր լուսանկարը

19:39   25 փետրվարի, 2020

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին մուշտակ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Իվետան հետաքրքիր աքսեսուար՝ մատանի է կրում։ Երգչուհին, որը միշտ ոճային է, լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Շատ նուրբ», «հիասքանչ», «ռումբ, շքեղ հայուհի»,- գրել են օգտատերերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Իվետան վառ կերպարում էր։ Նա կարմիր հագուստ էր կրում, հետաքրքիր զուգագուլպա եւ կարմիր երկարաճիտ կոշիկներ։ Երգչուհին արձակել էր մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ թեւնոց եւ ականջօղեր։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը։ «Խոսիր քիչ… Լսիր շատ… Կսկսես աշխարհն ավելի լավ հասկանալ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE