Սեուլում նորաձեւության շաբաթը չի անցկացվի. այն չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

13:59   25 փետրվարի, 2020

Սեուլում նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում դիզայներները պետք է ներկայացնեին աշուն-ձմեռ 2020 հավաքածուները, չեղարկել են կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Հարավային Կորեայում վարակվածների թիվը հասել է 893-ի։ Նորաձեւության շաբաթը ծրագրում էին անցկացնել մարտի 17-21-ը։ The Korea Herald-ի հաղորդմամբ՝ Սեուլի կառավարությունում խոստացել են «կորեացի դիզայներներին աջակցելու այլ միջոցներ գտնել եւ դիզայնի միջազգային ցուցահանդեսներ անցկացնել»։

Կառավարության ներկայացուցիչները նաեւ նշել են, որ Սեուլում գարուն-ամառ 2020/2021 Նորաձեւության շաբաթը, ինչպես եւ ծրագրվում էր, կանցկացվի հոկտեմբերին։ Դրան 36 դիզայներ կմասնակցի։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Prada-ի կուրորտային հավաքածուի ցուցադրությունը եւ «Chanel Métiers d'Art» շոուն, որոնք պետք է անցկացվեին համապատասխանաբար Տոկիոյում եւ Պեկինում, «հետաձգել են անորոշ ժամկետով»։

Աղբյուրը՝ The Blueprint



© NEWS.am STYLE